Կեղծ ինքնության վկայականների հնարավոր պատրաստման փաստով հարցաքննվելու է «Վրաստան-միջազգային թափանցիկության» ևս մեկ ներկայացուցիչ
Իրացման կամ օգտագործման նպատակով կեղծ ինքնության վկայականների հնարավոր պատրաստման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում հարցաքննվելու է «Վրաստան-միջազգային թափանցիկության» գործադիր տնօրենի տեղակալ Գիորգի Օնիանին: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունն սկսվելուց առաջ հարցաքննվել են «Վրաստան-միջազգային թափանցիկության», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների» և «Արդար ընտրությունների» գործադիր տնօրեններ Էկա Գիգաուրին, Իրմա Պավլիաշվիլին և Միխեիլ Բենիձեն:
«Քննչական գերատեսչությունում հարցաքննության էին գտնվում նաև արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալության այն աշխատակիցները, որոնց անունները ոչ կառավարական կազմակերպություններն անվանել էին մամլո ասուլիսին և «Վրաստան-միջազգային թափանցիկության» մեկ ներկայացուցիչ»,- նշված է Վրաստանի դատախազության տեղեկությունում: