Կցանկանայի «Սամգուրալին» մոտ ապագայում հասնի մեծ հաջողության. «Սամգուրալիի» մարզիչ
Ծղալտուբոյի «Սամգուրալին» ազգային լիգա տեղափոխվելու փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթել է Սաչխերեի «Չիխուրային» ու նվաճեց ազգային լիգայում խաղալու իրավունքը:
«Սամգուրալիի» գլխավոր մարզիչ Ուչա Սոսիաշվիլին մեկնաբանել է թիմի հաջողությունները և հույս հայտնել, որ թիմը հաջող հանդես կգա նաև Ազգային լիգայում:
«Մենք հաջողությամբ ավարտեցինք բարդ մրցաշրջանը, որի կապակցությամբ շնորհավորում եմ Ծղալտուբոյին, երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են, ղեկավարությանը, խաղացողներին, մարզչական շտաբին: Ազգային լիգայում խաղալը մեծ պատասխանատվություն է: Թիմը կզարգանա և կամրապնդվի բոլոր ուղղություններով: Դրանում ես նկատի ունեմ ինչպես հիմնական, այնպես էլ տարիքային թիմերը: Ես կցանկանայի, որ այս հաջողությունը լիներ ամենափոքր հաջողությունը, որին «Սամգուրալին» կհասնի առաջիկա տարիներին», – հայտարարել է Ուչա Սոսիաշվիլին:
Հիշեցնենք, որ ազգային լիգա տեղափոխվելու փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը, Թբիլիսիի «Միխեիլ Մեսխի 2» մարզադաշտում «Սամգուրալին» 2:0 հաշվով հաղթել էր «Չիխուրային», իսկ Ծղալտուբոյի «Մայիսի 26-ի Արենայում» 1:0 և 18 տարվա դադարից հետո ձեռք է բերել ազգային լիգայում խաղալու իրավունք: Դրանից առաջ թիմը անցել էր Վրաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել էր «Գագրաի»մոտ: