Կազմակերպված խմբի կողմից կատարված գողության մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի
Կազմակերպված խմբի կողմից կատարված գողության մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի

Ոստիկանությունը կազմակերպված խմբի կողմից կատարված գողության մեղադրանքով երկու անձի է ձերբակալել,- այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

«ՆԳ նախարարության Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, նախկինում դատապարտված անձանց. 1969 թվականին ծնված Դ.Գ.-ին և 1971 թվականին ծնված Ի.Պ.-ին կազմակերպված խմբի կողմից կատարված բազմաթիվ գողությունների մեղադրանքով, ձերբակալել են Ղազբեգիի մունիցիպալիտետում:

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, այսպես կոչված սկաների միջոցով բացել են արտասահմանյան երկրների քաղաքացիներին պատկանող մեքենաներ, որոնցից հափշտակել են անձնական իրեր ու գումար։

Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել մեղադրյալներին։ Հափշտակված իրերն ու գումարը որպես ապացույց առգրավվել են։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի «Բ» ենթակետով և 3-րդ մասի «Ա» ենթակետով»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։