Կազմակերպությունների ղեկավարները պետք է հոգան սեփական աշխատակիցների համար և հագեցնեն նրանց անվտանգության համար անհրաժեշտ միջոցներով. Գիորգի Գախարիա
Ցանկանում եմ ընդգծել մասնավոր և հանրային կազմակերպությունների պատասխանատվությունը, հնարավորինս պետք է անցնենք աշխատանքի հեռավոր ռեժիմի, որտեղ դրա հնարավորությունը կլինի,- այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, կազմակերպությունների ղեկավարները պետք է հոգան սեփական աշխատակիցների համար և հագեցնեն նրանց անվտանգության համար անհրաժեշտ միջոցներով:
«Սա հանձնարարական է: Բոլոր առևտրային կազմակերպությունները, որոնց մենք միշտ աջակցել ենք, որ չդադարեցվեր նրանց գործունեությունը, պետք է հաշվի առնեն այդ պատասխանատվությունը: Այն, ինչ տեղի ունեցավ վերջերս Փոթիում, երբ մեկ կազմակերպությունում արձանագրվեց մոտ 100 վարակման դեպք, ավելի լուրջ պետք է վերաբերվենք մեր աշխատակիցներին, հոգ տանենք նրանց համար և ապահովենք այդ մարդկանց պաշտպանելու բոլոր անհրաժեշտ միջոցներով: Սկսած շնչադիմակից և ավարտած համապատասխան միջոցներով»,- ասել է Գիորգի Գախարիան: