Կայարանի հրապարակին հարակից տարածքում բնակելի շենք է փլուզվել, որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիի կայարանի հրապարակին հարակից տարածքում բնակելի շենքի փլուզման վերաբերյալ:
Նախարարության տվյալներով՝ տարածքը մաքրվում է փլատակներից, և ընթանում են ակտիվ որոնողական-փրկարարական աշխատանքներ։
«Ներքին գործերի նախարարությունից Թբիլիսիի կայարանի հրապարակի մոտ գտնվող բնակելի շենքի փլուզման մասին հաղորդում ստանալուց հետո Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը մոբիլիզացրել է հրշեջներին և ոստիկանության ուժերը։
Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները անմիջապես տարհանել են քաղաքացիներին փլուզված շենքի շրջակայքից։
Տարածքը մաքրվում է փլատակներից, և ընթանում են ակտիվ որոնողական-փրկարարական աշխատանքներ։ Տեղում են շտապօգնության բժշկական անձնակազմը։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ինչպես նաև դեպքի վայրում ներկա բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հետևել Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հրահանգներին և պահպանել անվտանգության չափանիշները», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։