Կայանալու է Վրաստան-ԱՄՆ ռազավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության և կառավարման աշխատանքային խմբի հանդիպումը
Այսօր, Վաշինգոնում կայանալու է Վրաստան-Ամերիկայի միացյալ նահանգներ ռազավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի ժողովրդավարության և կառավարման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, աշխատանքային խմբի աշխատանքին վրացական կողմից մասնակցելու են գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, կողմերը քննարկելու են Վրասանում ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից առկա առաջընթացը քաղաքական պլուրալիզմի, ԶԼՄ-ների ազատության և արդարադատության համակարգի անկախ ապահովման ուղղությամբ:
Հանդիպումը Վրաստանի կողմից գլխավորելու են արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին և արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդրե Բարամիձեն: ԱՄՆ-ի կողմից հանդիպման համանախագահներն են լինելու ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության վարչարարի օգնական Բրոք Բրիմանը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը և ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի ավագ խորհրդական, դեսպան Մայքլ Կոզակը: