Կայացել է Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի փակման արարողությունը #1TVSPORT
Սլովենիայի Մարիբոր քաղաքում հանդիսավոր կերպով փակվել է Եվրոպայի պատանեկան օլիմպիական 17-րդ փառատոնը։
Փակման արարողությանը Վրաստանի դրոշակակիրներն էին Օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր Մաթե Գվելեսիանին և լողորդուհի Աննա Նիժարաձեն։
Փակման արարողությանը նախորդել է «Արդար խաղի» մրցանակաբաշխությունը։ Հատուկ հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ՝ օրինակելի վարքի համար այս մրցանակը շնորհվեց վրացի ձյուդոիստ, փառատոնի չեմպիոն Մաթե Գվելեսիանիին։ Մեր մարզիկին բեմ են կանչել ու եվրոպացի օլիմպիական հանդիսատեսի ներկայությամբ նրան հանձնել շատ պատվավոր մրցանակ։ Հիշեցնենք, որ Մաթե Գվելեսիանին 66 կգ քաշային կարգում մեդալակիրների պարգեւատրման արարողության ժամանակ, եզրափակչում հայտնված վնասվածք ստացած խորվաթ մրցակից Լուկա Տակիչին բարձրացրել է ձեռքերի վրա և այնպես տարել դեպի մրցանակաբաշխության հրապարակ:
Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում, որը 14-ից 18 տարեկան եվրոպացի լավագույն մարզիկների բազմասպորտային մրցույթ է, Վրաստանի 31 ներկայացուցիչ մրցել է 9 մարզաձևերում (ձյուդո, աթլետիկա, լող, բասկետբոլ 3×3, ճանապարհային հեծանվավազք, լեռնային հեծանվավազք, մարմնամարզություն, սքեյթբորդինգ, թենիս):
Օլիմպիական փառատոնում Վրաստանի օլիմպիական հավաքականը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ և 48 երկրների մեջ զբաղեցրել 14-րդ տեղը։
Եվրոպայի պատանեկան օլիմպիական 17-րդ փառատոնի հաղթողներն են Շոթա Բաչոշվիլին (ձյուդո, -50 կգ), Մերաբ Սամադաշիլին (ձյուդո, -55 կգ), Մաթե Գվելեսիանին (ձյուդո, -66 կգ), արծաթե մեդալներ նվաճեց Գիորգի Բենդելիանին (ձյուդո) -81 կգ.և Սաբա Գվելեսիանին (ձյուդո, -90 կգ), ձյուդոիստ Շոթիկո Գոչիաշվիլին (+90 կգ.) և մարմնամարզիկ Դաչի Դոլիձեն նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ Վրաստանի տղաների և աղջիկների խառը ձյուդոյի հավաքականը` բրոնզե մեդալ: