Կայացել է Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը
Կայացել է Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարները քննարկել են Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։

Կուլեբան շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար և ներկայացրել է Կիևի «խաղաղության բանաձեւը» և կայուն խաղաղության հասնելու ճանապարհը։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության խորացման ուղղությունները։