Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան առաջին պաշտոնական այցի արդյունավետ ընթացքը և նշել այդ այցի նշանակությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները զրուցել են երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի հարցի նշանակության մասին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակներում: