Կայացել է արտագնա հանդիպում կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև
Կայացել է արտագնա հանդիպում կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արտագնա հանդիպում կառավարության անդամների և խորհրդարանական մեծամասնության միջև:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կատարել են իրենց գերատեսչությունների կողմից պատրաստված թեմատիկ շնորհանդեսներ՝ վարչապետի նախաձեռնած երկրի զարգացման տասնամյա ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան, «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր և օրենսդիր իշխանության անդամներ: