Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը դեռևս համաձայնեցված չէ
ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը նշում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը դեռևս համաձայնեցված չէ։
Կայա Կալասին հարցրել են. «Կներառվի՞ Վրաստանի Կուլևի նավահանգիստը պատժամիջոցների 20-րդ փաթեթում, և արդյո՞ք սա նշանակում է, որ Վրաստանը օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից»։
ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, որ չի մեկնաբանի կոնկրետ առաջարկները։
«Պատժամիջոցների 20-րդ փաթեթը դեռևս մշակման փուլում է։ Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, և ես նաև ակնկալում եմ, որ G7-ի հանդիպման ժամանակ մենք քննարկումներ կունենանք ծովային ծառայությունների արգելքի վերաբերյալ։ Այնպես որ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չլինի, ես չեմ մեկնաբանի կոնկրետ առաջարկները։ Ոչինչ համաձայնեցված չէ», – ասել է Կայա Կալասը։