Կայա Կալլասը և Մարկո Ռուբիոն առաջին հեռախոսազրույցն են ունեցել
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի պատերազմը:
«Ես լավ զրուցել եմ Մարկո Ռուբիոյի հետ: Մենք քննարկել ենք գլոբալ հարցեր, որտեղ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ունեն ընդհանուր շահեր, ներառյալ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Իրանի վնասակար ազդեցությունը և Չինաստանի կողմից ստեղծված մարտահրավերները: ԵՄ-ն և ԱՄՆ-ը միշտ ավելի ուժեղ են միասին: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,- գրել է Կալասը սոցցանցում։