Կայա Կալլասը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հրավիրել է Բրյուսել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հրավիրել է Բրյուսել։
Այս մասին ասված է Կալլասի՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հղած նամակում։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղարկված նամակում ես նրան հրավիրել եմ մասնակցելու մեր հանդիպմանը իրեն հարմար պահին»,- գրել է Կալլասը նամակում։
Հայտնի չէ՝ Մարկո Ռուբիոն կընդունի՞ Կալլասի առաջարկը, թե՞ ոչ։