Կայա Կալլաս. Եվրոպական միությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կայուն և ամուր խաղաղության հաստատմանը

14:16, 26.04.2025

Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կայուն և ամուր խաղաղության հաստատմանը, – ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը Բաքու այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Եվրոպական միության համար արժեքավոր էներգետիկ գործընկեր է։

«Եվրամիությունը աջակցում է երկու կողմերի ջանքերին, որոնք ուղղված են կայուն և ամուր խաղաղության հասնելուն։ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա ունեն նման հնարավորություն։ Ես ողջունում եմ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և անհամբեր սպասում եմ հաջորդ քայլերին», – ասել է Կալլասը։

Միևնույն ժամանակ Կալլասը նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերված հումանիտար աջակցությունը։

«Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում։ Դա արժեքավոր էներգետիկ գործընկեր է Եվրամիության համար, և միասին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր կապերի ամրապնդման գործում։ Դուք աջակցել եք ԵՄ-ին էներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և մեր էներգետիկ անվտանգության ուժեղացմանը այն ժամանակ, երբ աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների։ Մենք նաև շնորհակալ ենք Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերված հումանիտար օգնության և անցյալ տարի կլիմայի գագաթնաժողով COP29-ի կազմակերպման գործում ձեր առաջնորդության համար։ Այսպիսի բազմակողմանի ջանքերը ցույց են տալիս, որ համատեղ գործողություններով երկրները կարող են իրական ազդեցություն ունենալ գլոբալ գործընթացների վրա», – նշել է Կալլասը։

Նմանատիպ