Կայա Կալլաս. Եվրամիությունն ու Ադրբեջանը համաձայնության են եկել վերսկսելու բանակցությունները գործընկերության և համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի հարցով

13:28, 26.04.2025

Եվրամիությունն ու Ադրբեջանը համաձայնության են եկել վերսկսելու բանակցությունները գործընկերության և համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքու այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

«Այս գործընկերությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա, ներառյալ՝ Եվրամիության անդամ պետությունների հարգանքը, ինչպես նաև այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները», – հայտարարել է Կալլասը։

Կալլասը նշել է, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը ունեն երկարատև գործընկերություն։ Մասնավորապես, ԵՄ-ն Ադրբեջանի ամենախոշոր առևտրային գործընկերն է և նրա ամենախոշոր ներդրողը։

«Եվրամիությունը նաև էական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանում ականազերծման աշխատանքներին՝ օգնելով հաղթահարել հակամարտության հետևանքները և կյանքեր փրկել։ Մեր համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի հետագա զարգացման համար», – ասել է նա։

Նմանատիպ