Կայա Կալասի խոսքով՝ սեղանի շուրջ ընկալումն այն է, որ Ռուսաստանին չի կարելի վստահել, քանի որ նրանք այս հնարավորությունը կօգտագործեն տարբեր պահանջներ առաջադրելու համար

20:25, 17.03.2025

Արտաքին և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Կայա Կալասը ասում է, որ Ռուսաստանը չի գալիս բանակցային սեղանի շուրջ։

Հարցին, թե ինչպես է Եվրամիությունը մասնակցելու Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ընթացող բանակցություններին, Կալասը նշում է, որ բլոկը «տարբեր զրուցակիցների հետ քննարկում է հարցերը»։

Խաղաղ բանակցությունների վերաբերյալ մեկնաբանելիս նա ասաց, որ բանակցային սեղան առայժմ չկա, քանի որ Ռուսաստանը չի գալիս բանակցությունների։

«Սեղանի շուրջ ընկալումն այն է, որ Ռուսաստանին չի կարելի վստահել։ Նրանք այս հնարավորությունը կօգտագործեն տարբեր պահանջներ առաջադրելու համար»,- ասել է Կալասը։

Նմանատիպ