Կայա Կալասը ԵՄ խորհրդի գագաթնաժողովից առաջ զրուցել է Վիկտոր Օրբանի հետ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը ԵՄ խորհրդի գագաթնաժողովից առաջ զրուցել է հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ Ինչպես գրում է Կայա Կալասը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինան և անվտանգության հարցեր, այդ թվում՝ Եվրամիության սահմանների անվտանգությունը։
«Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ ես ընդգծեցի Ուկրաինային մեր շարունակական աջակցության կարևորությունը։ Եվրամիության ընդլայնումը նաեւ մեր պաշտպանական ու անվտանգության քաղաքականությունն է»,- գրել է Կալասը։
Նշենք, որ Հունգարիան խնդրում է դեկտեմբերի 14-15-ը նախատեսված գագաթնաժողովի օրակարգից հանել Ուկրաինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բուդապեշտում կարծում են, որ Ուկրաինան պատրաստ չէ, և այս փուլում ավելի նպատակահարմար կլիներ ռազմավարական գործընկերության զարգացումը։