Կայա Կալասը նշում է, որ ԵՄ-ն պետք է սահմանի այն զիջումները, որոնք ցանկանում է, որ Ռուսաստանը անի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, նախքան Կրեմլի հետ բանակցություններ սկսելը

21:15, 10.02.2026

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարում է, որ բլոկը Կրեմլի հետ բանակցություններ սկսելուց առաջ պետք է սահմանի այն զիջումները, որոնք ցանկանում են ստանալ Ռուսաստանից՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։

Ինչպես Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նշել է Կալասը, ինքը Եվրամիության անդամ 27 երկրների հետ քննարկում է մի շարք տարբերակներ, որտեղ ձևակերպված կլինեն Մոսկվային ներկայացվող պահանջները։

«Եթե նրանք առավելագույն պահանջներ ներկայացնեն, մենք նույնպես պետք է առավելագույն պահանջներ ներկայացնենք։ Որպեսզի ունենանք կայուն խաղաղություն, բոլոր նրանք, ովքեր սեղանի շուրջ են, այդ թվում՝ ռուսներն ու ամերիկացիները, պետք է հաշվի առնեն, որ իրենց անհրաժեշտ է Եվրոպայի համաձայնությունը», – ասել է Կալասը։

Նմանատիպ