Կայա Կալասը Կիև է ժամանել եվրահանձնակատար Մարտա Կոսի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ
Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Կիև է ժամանել ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ միասին։
Պաշտոնը ստանձնելուց հետո Ուկրաինա իր առաջին այցի ժամանակ Կալասը ասել է, որ իր ուղերձը պարզ է. Եվրամիությումը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում:
«Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Կալասը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ասել է, որ Եվրամիությունը պատերազմի առաջին իսկ օրվանից Ուկրաինայի կողքին է։
«Մեր մանդատի առաջին իսկ օրվանից մենք ևս մեկ անգամ հաստատել ենք մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Կոստան։
Տեղեկության համար՝ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, որն այսօր աշխատանքի է անցել։