Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հրադադարի առաջարկի վերաբերյալ ներկայացված պայմանները վկայում են այն մասին, որ իրականում Մոսկվան չի ցանկանում խաղաղություն

13:19, 17.03.2025

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ Ռուսաստանի կողմից հրադադարի առաջարկի վերաբերյալ ներկայացված պայմանները վկայում են այն մասին, որ Մոսկվան իրականում չի ցանկանում խաղաղություն։
Կալասը այս հայտարարությունը արել է Բրյուսելում՝ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։
«Այն պայմանները, որոնք նրանք ներկայացրել են, ցույց են տալիս, որ իրականում նրանք չեն ցանկանում խաղաղություն, քանի որ ներկայացրել են իրենց բոլոր վերջնական նպատակների պահանջները, որոնց ցանկանում են հասնել այս պատերազմով»,- նշել է Կալասը։

Նմանատիպ