Կայա Կալաս - Եվրոպական Միության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը ընդհանուր ռազմավարական շահերից է բխում, մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցվածքային գործընկերությունը

ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը մեր ընդհանուր ռազմավարական շահերից է բխում, և մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցվածքային գործընկերությունը,- ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս թափը։ ԵՄ-ն ունի բազմաթիվ գործիքներ դա աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման միջոցառումներ, որոնցում մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք», – նշել է Կայա Կալասը։

Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ավելի ամրապնդել իր գործընկերությունը Եվրամիության հետ՝ գործնական և արդյունքի վրա կենտրոնացած համագործակցության միջոցով։

Բայրամովը Կայա Կալայի հետ հանդիպումը անվանել է արդյունավետ։