Կայա Կալաս - Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի և մեր դեսպանի հետ Կարակասում, ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին
Կայա Կալաս - Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի և մեր դեսպանի հետ Կարակասում, ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին

Եվրամիությունը ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Միությունը բազմիցս հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից։

«Ես խոսել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և մեր դեսպանի հետ Կարակասում։ Եվրամիությունը ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին։ Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և կողմ է խաղաղ անցմանը։ Ցանկացած իրավիճակում պետք է հարգվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը», – գրել է Կայա Կալլասը X սոցիալական ցանցում։

Կալասի խոսքով՝ միության համար գլխավոր առաջնահերթությունը Վենեսուելայում ԵՄ քաղաքացիների անվտանգությունն է։

Տեղեկատվության համար՝ ԱՄՆ զինված ուժերը ռմբակոծել են Վենեսուելայում գտնվող ռազմաբազաները, երկրի գլխավոր նավահանգիստը և խորհրդարանի շենքը։ Վենեսուելայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին հարձակման մեջ և դատապարտել «ռազմական ագրեսիան»՝ այդ ագրեսիայի նպատակը անվանելով Վաշինգտոնի ցանկությունը՝ յուրացնել երկրի նավթն ու հանքանյութերը: Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի զինվորները գերի են վերցրել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և դուրս են բերել երկրից: Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահը չէ, նա նարկոտեռորիստական ​​կազմակերպության ղեկավարն է, որը մեղադրվում է ԱՄՆ թմրանյութեր ներմուծելու մեջ: