Կայա Կալաս - Վրաց ժողովուրդն ունի մեր լիակատար աջակցությունը, բայց մեր միությունում տեղ չկա բռնաճնշումների ներկայացուցիչների համար
Եթե կառավարությունը հարձակվի իր սեփական ժողովրդի վրա, լռեցնի լրագրողներին և սահմանափակի ազատությունը, հետևանքներ կլինեն, ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նա ասել է, որ ԵՄ-ն արդեն կրճատել է Վրաստանին տրամադրվող ֆինանսավորումը՝ «ժողովրդավարական նահանջի պատճառով»։
«Այսօր Եվրոպան խոչընդոտում է Վրաստանի բռնակալ կառավարության հետ կապված անձանց, այդ թվում՝ վրացի դիվանագետներին, ազատորեն տեղաշարժվել ԵՄ-ի տարածքում։ Վրաց ժողովուրդն ունի մեր լիակատար աջակցությունը, բայց մեր Միությունում տեղ չկա բռնաճնշումների ներկայացուցիչների համար», – ասել է Կայա Կալասը։