Կայա Կալաս. Ռուսաստանը հիբրիդային հարձակումներով վտանգի տակ է դնում մարդկանց կյանքը ողջ Եվրոպայում
Ռուսաստանը հիբրիդային հարձակումներով վտանգի տակ է դնում մարդկանց կյանքը ողջ Եվրոպայում:
Այս մասին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում նկատվում է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների և դիվերսիայի փորձերի, ինչպես նաև օդային տարածքի խախտումների կտրուկ աճ: Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հանգստյան օրերին կրկին խախտել են Մոլդովայի օդային տարածքը, և դա բոլորովին անընդունելի է: Կրեմլը վտանգի տակ է դնում մարդկանց կյանքը ողջ մայրցամաքում»,- նշել է Կալասը: