Կայա Կալաս - Մենք պետք է միասին աշխատենք՝ ՆԱՏՕ-ում Եվրոպայի ներդրումն ամրապնդելու համար, ավելի եվրոպական ՆԱՏՕ-ն վաղուց է անհրաժեշտ
Կայա Կալաս - Մենք պետք է միասին աշխատենք՝ ՆԱՏՕ-ում Եվրոպայի ներդրումն ամրապնդելու համար, ավելի եվրոպական ՆԱՏՕ-ն վաղուց է անհրաժեշտ

Մենք պետք է համատեղ աշխատենք՝ ՆԱՏՕ-ում Եվրոպայի ներդրումն ամրապնդելու համար, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հանդիպումից հետո։

Ըստ Կալասի՝ Բրյուսելում Մարկ Ռուտտեի հետ իր հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանական պատրաստվածությունը։

«ՆԱՏՕ-ն եվրոպական պաշտպանության անկյունաքարն է։ Մենք համաձայն ենք, որ պետք է համատեղ աշխատենք՝ ՆԱՏՕ-ում Եվրոպայի ներդրումն ամրապնդելու համար։ Ավելի եվրոպական ՆԱՏՕ-ն վաղուց է անհրաժեշտ», – գրել է Կալասը։

Նա նաև ասել է, որ ԵՄ անդամ պետությունների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու ՆԱՏՕ-ում Եվրոպայի ներդրումն ավելացնելու ուղիները։