Կայա Կալաս. Մենք չենք կարող թույլ տալ մեզ պարտվել տեղեկատվական պայքարում, մարտում հաղթելու համար մեզ վահան և սուր է պետք, մենք արդեն կառուցում ենք ժողովրդավարության վահանը, հիմա ժամանակն է սրել սուրը
Մենք չենք կարող թույլ տալ մեզ պարտվել տեղեկատվական պայքարում։ Մարտում հաղթելու համար մեզ վահան և սուր է պետք,- ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Արտաքին գործերի խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհում պատերազմը մղվում է ոչ միայն տանկերով և անօդաչու թռչող սարքերով, և տեղեկատվական պատերազմը ոչ պակաս կարևոր է։
«Այսօրվա պատերազմները մղվում են ոչ միայն տանկերով և անօդաչու թռչող սարքերով, այլև ստով և ալգորիթմներով։ Միայն այս տարի Ռուսաստանը միլիարդներ կծախսի ազդեցության արշավների վրա։ Չինաստանի արտաքին տեղեկատվական գործողությունները դառնում են ավելի ու ավելի բարդ և նենգ։ Մենք արդեն կառուցում ենք ժողովրդավարության վահան, և հիմա ժամանակն է սրել սուրը։ Սա նշանակում է արագ նախազգուշացումից և գնահատումից անցնել առցանց հակառակորդներին ավելի կոշտ արձագանքի։ Նախարարները ևս մեկ անգամ հաստատեցին մեր արժեքների և Եվրոպայի աջակցության ավելի հստակ հաղորդակցման անհրաժեշտությունը», – ասաց Կալասը։