Կայա Կալաս – Մենք առաջարկել ենք պատժամիջոցներ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողների դեմ, այս փուլում մենք չենք կարողացել համոզել երկու երկրներին, բայց մենք կշարունակենք փորձել

12:29, 24.02.2025

Մենք պատժամիջոցներ ենք առաջարկել նրանց դեմ, ովքեր բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս փուլում մենք չկարողացանք համոզել երկու եվրոպական երկրների, բայց մենք կշարունակենք փորձել,- Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Կալասի խոսքով՝ մտահոգիչ է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Վրաստանում։

«Այո, մենք կքննարկենք նաեւ Վրաստանի հարցը։ Իրադարձությունների զարգացումը խիստ մտահոգիչ է: Այսպիսով, մենք քննարկում ենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել: Մենք պատժամիջոցներ ենք սահմանել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառողների նկատմամբ։ Այս փուլում մենք չկարողացանք համոզել երկու եվրոպական երկրներին համաձայնել դրան, բայց մենք կշարունակենք փորձել»,- ասել է Կայա Կալասը։

Նմանատիպ