Կայա Կալաս. Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, բայց չենք աջակցում Վրաստանի կառավարությանը

12:50, 18.12.2025

Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, բայց չենք աջակցում վրացական կառավարությանը,- Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը երկիրը տանում է սխալ ուղղությամբ, որը ԵՄ-ն չէ։

«Ահա թե ինչու մեր հստակ ուղերձը վրաց ժողովրդին այն է, որ մենք նրանց կողքին ենք, բայց քանի դեռ կառավարությունը սխալ քայլեր է ձեռնարկում, մենք չենք շարունակի նրանց թեկնածությունը», – ասել է Կալասը։

Նմանատիպ