Կայա Կալաս. Իսրայելի ցամաքային հարձակումը կվատթարացնի իրավիճակը Գազայում, Եվրահանձնաժողովը վաղը կներկայացնի Իսրայելին ճնշելու միջոցներ
Կայա Կալաս. Իսրայելի ցամաքային հարձակումը կվատթարացնի իրավիճակը Գազայում, Եվրահանձնաժողովը վաղը կներկայացնի Իսրայելին ճնշելու միջոցներ

Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայում կվատթարացնի իրավիճակը, Եվրահանձնաժողովը վաղը կներկայացնի միջոցներ՝ Իսրայելի նկատմամբ ճնշում գործադրելու համար, – այս մասին գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Իսրայելի ցամաքային հարձակումը Գազայի վրա կվատթարացնի արդեն իսկ գոյություն ունեցող իրավիճակը։ Սա կնշանակի ավելի շատ զոհեր, ավերածություններ և բռնի տեղահանվածներ։ Վաղը Եվրահանձնաժողովը կներկայացնի քայլեր՝ իսրայելական կառավարության վրա ճնշում գործադրելու համար՝ նրանց քաղաքականության փոփոխությունը խթանելու նպատակով։ Առևտրային արտոնությունների դադարեցումը և ծայրահեղական նախարարների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հստակ ուղերձ կլինի, որ ԵՄ-ը պահանջում է այս պատերազմի ավարտը», – գրել է Կալասը։