Կայա Կալաս. Էստոնիան շնորհավորում է վրացի, ուկրաինացի և մոլդովացի ժողովրդին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ, սա պատմական օր է բոլորիս համար
Կայա Կալաս. Էստոնիան շնորհավորում է վրացի, ուկրաինացի և մոլդովացի ժողովրդին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ, սա պատմական օր է բոլորիս համար

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը «Twitter»-ի իր էջում արձագանքում է Եվրոպական խորհրդի երեկվա որոշմանը։

«Էստոնիայի պատվիրակությունը շնորհավորում է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ժողովրդին Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ։ Սա պատմական օր է բոլորիս համար»,- գրել է Կայա Կալասը։

Եվրախորհրդի երեկվա որոշմամբ՝ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։