Կայա Կալաս - Չեմ հիշում՝ ճիշտ երբ, բայց շատ վաղուց ռուսները համաձայնեցին դուրս բերել իրենց զորքերը Մոլդովայից, բայց նույն պատկերն ունենք Վրաստանում և այլուր
Չեմ հիշում, թե երբ, բայց վաղուց ռուսները համաձայնեցին դուրս բերել իրենց զորքերը Մոլդովայից, բայց նույն պատկերն ունենք Վրաստանում և այլուր, – ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Ես հաշվեցի առնվազն 30 միջազգային համաձայնագիր, որոնցով ռուսները համաձայնեցին ստանձնել տարբեր պարտավորություններ, որոնք այժմ չեն կատարում։ Չեմ հիշում, թե երբ, բայց վաղուց ռուսները համաձայնեցին դուրս բերել իրենց զորքերը Մոլդովայից, բայց նույն պատկերն ունենք Վրաստանում և այլուր։
Ես ԵՄ անդամ պետությունների հետ կիսվեցի մի փաստաթղթով, որը սահմանում է այն զիջումները, որոնք մենք պետք է տեսնենք Ռուսաստանից։ Մենք պետք է քննարկենք սա, բայց եթե առաջին կետն այն է, որ Ռուսաստանը կատարում է միջազգային համաձայնագրերով արդեն ստանձնած պարտավորությունները, դա կվերաբերի նաև այն տարածքներին, որոնք նրանք օկուպացրել են, և որոնցից նրանք պետք է դուրս բերեն իրենց զորքերը», – ասաց Կայա Կալասը։