Կախի Կալաձե. Մենք հերթական անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել օկուպացիան և կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները
Կախի Կալաձե. Մենք հերթական անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել օկուպացիան և կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները

Մենք հերթական անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել օկուպացիան և կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, – «Twitter»-ում գրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն:

«2008 թվականի օգոստոսյան պատերազմից եւ մեր երկրի ողբերգությունից 13 տարի անց օկուպացիան շարունակում է մնալ Վրաստանի ամենամեծ մարտահրավերը: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել օկուպացիան եւ կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները», – ասվում է հայտարարության մեջ:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անցել է 13 տարի: 2008 թվականի օգոստոսյան պատերազմը խլեց ավելի քան 400 մարդու կյանք, այդ թվում՝ 170 զինծառայողի: Պատերազմում վիրավորվել և տուժել է 2 232 մարդ, այդ թվում՝ 1045 զինծառայող: Ինտենսիվ մարտերը տեւեցին հինգ օր, իսկ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր եղավ միայն միջազգային հանրության ակտիվացման արդյունքում: Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Պաշտոնական Մոսկվան դեռ չի կատարել 2008-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը: