Կախեթում վրացի և ուկրաինացի երեխաների համար անցկացվել են սպորտային և ճանաչողական-ժամանցային միջոցառումներ
Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Կախեթիում անցկացվել են վրացի և ուկրաինացի երեխաների համար ճանաչողական-ժամանցային և սպորտային միջոցառումներ։
Ըստ ԿԳՆ-ի՝ եռօրյա միջոցառման շրջանակներում ուկրաինացի երեխաները վրացի հասակակիցների հետ միասին մասնակցել են տարբեր ճանաչողական-ժամանցային և սպորտային միջոցառումների, որոնք մշակվել են հոգեբանների ակտիվ ներգրավմամբ։ Միջոցառմանը մասնակցում էին Միխայիլ Գրուշևսկու անվան Թբիլիսիի թիվ 41 հանրակրթական դպրոցի վրացական և ուկրաինական բաժինների աշակերտները։
Գերատեսչությունը նշում է, որ նախագիծը կազմակերպել է «Միջազգային կրթական լաբորատորիան»։ Ծրագրի նպատակն է ինտեգրել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններից տուժած աշակերտներին վրացի հասակակիցների հետ և նպաստել շրջակա միջավայրին հարմարվողականությանը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թբիլիսիում և Բաթումիում ստեղծվել են ուկրաինալեզու սեկտորներ, որտեղ ընթանում է ուկրաիներենի ուսուցման գործընթացը առաջինից տասնմեկերորդ դասարաններում։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ուկրաինացի աշակերտները վրացական դպրոցներ ընդունվում են պարզեցված կարգով։ Այս պահին ավելի քան 1000 ուկրաինացի աշակերտներ կրթություն են ստանում երկրի տարբեր պետական և մասնավոր դպրոցներում: