Կախեթում շարունակվում են տարերային աղետի հետեւանքների վերացման աշխատանքները
Կախեթիում առավոտյան վերսկսվել են տարերային աղետի հետեւանքների վերացման աշխատանքները։ Դեպքի վայր են մոբիլիզացվել համապատասխան ծառայությունները, շարունակվում են ենթակառուցվածքների մաքրման աշխատանքները։
Նաև 50 հազար բաժանորդից, որոնց էլեկտրաէներգիան անջատված էր եղանակային վատ պայմանների պատճառով, էլեկտրաէներգիա կապահովվի 42 հազար բաժանորդի։
«Մեր իշխանության խնդիրն է այնպես անել, որ այս տարի ոչ մի բնակիչ բաց երկնքի տակ չդիմավորի Նոր տարին։ Ընթացքի մեջ են քամուց ամբողջությամբ քշված տների որոշման և հաշվառման աշխատանքները, և ժամանակին օգնություն կտրամադրվի։ Ինչ վերաբերում է միջոցների մոբիլիզացմանը, երբ վնասի չափը հաշվարկվի, և մենք իմանանք, համապատասխան որոշում կկայացվի»,- ասել է Կախեթիի լիազոր Գիորգի Ալադաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ Կախեթիի շրջանում ուժեղ քամին պոկել է մոտ երեք հարյուր տների ու տարբեր շինությունների տանիքներ, վնասել մեքենաներ, արմատախիլ արել բազմամյա բույսեր, ջարդել էլեկտրասյուներն ու պոկել լարերը։ Թելավիի համալսարանի երկու մասնաշենքեր մնացել են առանց տանիքի։ Քաղաքապետարանում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը հաշվարկում է վնասի չափը։