Կախեթում 14-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվողի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալվել են հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով
Կախեթում 14-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվողի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալվել են հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով

ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Սագարեջոյի մունիցիպալիտետում 14-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 1972 թվականին ծնված Ա.Ս.-ի հորեղբորը` Ա.Ա.-ին եւ հորեղբոր որդուն՝ 1997 թվականին ծնված Բ.Ա.-ին՝ հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև յոթ տարվա ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ սպանության մեջ մեղադրվողը, ամուսնանալու նպատակով, ապօրինի խոչընդոտել է 2009 թվականին ծնված Ա.Շ.-ի ազատությունը և նրան բերել Սագարեջոյի մունիցիպալիտետում գտնվող իր հորեղբոր՝ Ա.Ա.-ի տուն, որին հայտնի է դարձել նշված հանցավոր արարքի մասին։

Գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել է նաև, որ նույն հանցագործությունը հայտնի է եղել Ա.Ա.-ի որդուն՝ Բ.Ա.-ին, թեև նրանք հանցագործության մասին ոստիկանությանը չեն հայտնել։

Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում Ա.Ա.-ն եւ Բ.Ա.-ն որպես մեղադրյալ ձերբակալվել են դատավորի որոշմամբ։

Հանցագործության մասին չհաղորդելու փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով»,- նշվում է տեղեկատվության մեջ։