Կախեթիում «Վրացական երազանքի» պատգամավորի մեծամասնական թեկնածու Իրակլի Քադագիշվիլու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
«Վրացական երազանքի» Թելավիի, Ախմետայի, Ղվարելիի և Լագոդեխիի պատգամավորի մեծամասնական թեկնածու Իրակլի Քադագիշվիլու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Քադագիշվիլին:
«Ինձ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որի պատճառով, ստիպված եմ հանրային տարածքից տեղափոխվել ինքնամեկուսացման վայր: Ինձ զգում եմ շատ ոգևորված և հուսով: Ինձ հույս է տալիս հենց այն տրամադրվածությունը և լիցքը, որը ձեզանից մշտապես ստանում էի ակտիվ ընտրական քարոզարշավի ժամանակ:
Ցանկանում եմ դիմել յուրաքանչյուր քաղաքացու և կոչ անել, գնացեք ընտրություններին և կատարեք արժանի ընտրություն: Բազմիցս ասել եմ և կկրկնեմ, որ Վրաստանի խորհրդարանում ես կլինեմ ձեզանից յուրաքանչյուրի շահերի պաշտպանը:
Խաղաղության և զարգացման ճանապարհով քայլելը, որը «Վրացական երազանքի» ձեռքբերումն է, անշրջելի կլինի մեր երկրի համար»,- հայտարարում է Իրակլի Քադագիշվիլին: