Կախեթիում վատ եղանակը հանգեցրել է զոհի: Ախմետայի մունիցիպալիտետի Քիստաուրի գյուղում, ըստ տեղացիների, օրերս ուժեղ քամին քշել է ավտոբուսի կանգառի երկաթե կոնստրուկցիան ու այն ընկել է սեփական բակում վառելափայտ կտրող տղամարդու վրա։
79-ամյա տղամարդը տեղում մահացել է:
Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։