Կախեթիում, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում վերամշակվել է 238 տոննա խաղող
Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 3-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակվել է 238 տոննա խաղող. 161 հազար տոննա ռքածիթելի, 64 հազար տոննա սափերավի, 4 հազար տոննա կախուրի մծվանե և մնացածը՝ տարբեր սորտի խաղող:
Մոտ 23 հազար խաղողագործ ձեռնարկություններին հանձնել է խաղող, որից ստացած ընդհանուր եկամուտը կազմում է 250 միլիոն լարի:
Գերատեսչությունում հայտարարում են, որ խաղողի վերամշակման մեկօրյա ցուցանիշը կազմում է 5-6 հազար տոննա:
Սուբսիդիա կստանա գինու ընկերությունը, որը կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանի առվազն 1000 տոննա «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» սորտերի խաղող: