Կախեթիում մի քանի մարդ է ձերբակալվել գինու գործարաններում խարդախության մեղադրանքով
Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Կախեթիի բաժնի աշխատակիցները անցկացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում խարդախության մեղադրանքով բերման են ենթարկել կազմակերպված խմբի անդամների, նախկինում նույն հանցանքի համար դատապարտյալ 4 անձի. 1978 թվականի ծնված Մ.Ց.-ին, 1990 թվականին ծնված Ի.Ա.-ին, 1960 թվականին ծնված Ն.Բ.-ին, 1974 թվականին ծնված Գ.Ց.-ին, 1975 թվականին ծնված Զ.Ց.-ին և 1976 թվականին ծնված Կ.Պ.-ին պատասխանատվության ենթարկել: Հանցագործությունը նախատեսում է 7-ից 10 տարվա ազատազրկում: Տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներ Գ.Ց.-ն եւ Մ.Ց.-ն ձևավորել են հանցավոր խումբ և այլ մեղադրյալների հետի միասին Ղվարելիի մունիցիպալիտետում գտնվող գինու գործարաններում խաղող ստանալու ժամանակ էլեկտրական կշեռքներին իրականացված արհեստական գործողությունների արդյունքում ապօրինի կերպով տիրացել են մեծ քանակությամբ գումարների:
Ձերբակալվածների անձնական խուզարկության, ինչպես նաև գինու գործարանի զննման ժամանակ ոստիկանները առգրավել են քաշի ավելացման համար ձեռագործ սարքավորումներ, կառավարման վահանակ, ինչպես նաև 4630 լարի՝ ձեռք բերված հանցավոր միջոցներով:
«Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով խարդախությամբ խոշոր չափի գումարներ յուրացնելու փաստի առթիվ հետաքննություն է ընթանում», – հայտնել են ՆԳՆ-ից: