Կախեթիում, կորոնավիրուսից տուժածների համար սահմանված փոխհատուցմամբ անօրեն օգտվելու նպատակով կեղծ փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու գործով ձերբակալվել է մեկ անձ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, Կախեթիի շրջանում, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և իրացնելու փաստով, ձերբակալել են մեկ անձի:
Քննչական ծառայության փոխանցմամբ, հետաքննությամբ պարզվել է, որ ընկերություններից մեկի ղեկավարը, անօրեն նյութական շահ ստանալու նպատակով, չարաշահել է Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնած կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժածների համար փոխհատուցում տալու ծրագիրը:
«Նշված հանցավոր նպատակով, նա պատրաստել է ծառայողական կեղծ փաստաթղթեր 11 անձի անունով, ըստ որոնց, քաղաքացիներն իբր մեղադրյալ ընկերության աշխատակիցներն էին և 2020 թվականի մարտի 21-ից կորոնավիրուսի պատճառով չվարձատրվող արձակուրդում են: Յուրաքանչյուր տեղեկանք, մեղադրյալի կողմից պատրաստվել և իրացվել է 50 լարիի դիմաց: Հարկ է նշել, որ մեղադրյալը նախկինում եղել է դատապարտված կեղծ հարկային փաստաթղթեր պատրաստելու և կիրառելու գործով և այժմ պայմանական դատապարտյալ է»,- ասվում է տեղեկության մեջ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 362-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի մինչև երեք տարվա ազատազրկում: