Կախեթիում հետազոտված 558 մարդուց կորոնավիրուս է ախտորոշվել 21-ի դեպքում
Կախեթիում հետազոտված 558 մարդուց կորոնավիրուս է ախտորոշվել 21-ի դեպքում

Կախեթիի շրջանից համաճարակաբանների կողմից երեկ լաբորատորիա՝ հետազոտության համար ուղարկված 558 կենսաբանական նմուշից կորոնավիրուս է ախտորոշվել 21-ի դեպքում:

Մասնագետների փոխանցմամբ, այստեղից ստացիոնար է տեղափոխվել մեկ պացիենտ, իսկ բնակարանային բուժումը շարունակում է 20-ը:

Կախեթիում, սեպտեմբերից մինչ օրս վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 357:

Ըստ մունիցիպալիտետների, համաճարակային վիճակագրությունն այսպիսին է. Թելավի – 98, Դեդոփլիսծղարո – 15, Գուրջաանի – 73, Սիղնաղի – 37, Ղվարելի – 60, Լագոդեխի – 36, Ախմետա – 29, Սագարեջո – 9:

Ընդհանուր, բուժում է ստանում 223 մարդ, այդ թվում 197-ը՝ բնակարանային, մեկը՝ կարանտինային տարածքում, 25-ը՝ կովիդ-կլինիկայում:

Ապաքինվել է 113 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 1022-ը, կարանտինային տարածքում՝ 83-ը: