Կախեթիում հետազոտել են 136 անձի նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական
Լուգարի կենտրոնում, Կախեթիի շրջանից ուղարկված 136 կասկածելի պացիենտի նմուշի պատասխանը բացասական է, նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի վարչության ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:
Միևնույն ժամանակ, Կախեթիում նախատեսվում է մեկ ամսում անցկացնել 8000-9000 թեստ:
Խիզանիշվիլու մեկնաբանմամբ, Ղարաջալա գյուղի երկու հաստատված դեպքից հետո շարունակվում է համաճարակային զննումը, որի արդյունքում բացահայտվել են նոր հանգամանքներ:
«Կարանտին են տեղափոխել երկու անձի, ինքնամեկուսացման մեջ է հինգ անձ:
Ընդհանուր, Կախեթիի շրջանից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 6385 նմուշ, այստեղից 2386-ը բուժաշխատող է, 1976-ը՝ կարանտինի այցելուների և հյուրանոցի անձնակազմ, սահմանափակ ունակություններով անձինք – 268, բեռնատարի վարորդ – 35, քաղաքային տրանսպորտի վարորդ – 45»,- նշել է Խիզանիշվիլին: