Կախեթիում, համաշխարհային վազքում լավագույն արդյունքները գրանցել են՝ Նինա Զարինան և Ալեքսանդր Չեբուրկինը
Բարեգործական «Wings for Life- համաշխարհային վազք 2018» մարաթոնին, Կախեթիում տղամարդկանց միջև լավագույն արդյունքը ցույց է տվել Ալեքսանդր Չեբուրկինը: Նա վազել է 74,69 կիլոմետր:
Ինչ վերաբերում է կանանց, Կախեթիում տեղի ունեցած մրցավազքում առաջին տեղը զբաղեցրել է Նինա Զարինան: Նա վազել է 47,3 կիլոմետր: Վրաստանը կանանց միջև գրանցած ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է վեցերրորդ տեղը:
Հաշմանդամի սայլակով վազողների միջև առաջին տեղն են զբաղեցրել Իրմա Զվերիկաշվիլին և Մերաբ Դուկաշվիլին:
Բարեգործական մարաթոն՝ Wings for Life համաշխարհային վազքը Կախեթիում, Լոպոտայի ոլորանից մինչև Կավկասիոնիի լեռնաշղթան անց է կացվել 5-րդ անգամ: Վազքի մասնակիցների համար մեկնարկը սկսվել է 15:00-ին:
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության լրատվությամբ, այս տարի Կախեթի է այցելել վազքի 7000 մասնակից: Wings for Life -ի պաշտոնական կայքի լրատվությամբ, նրանցից վազքին մասնակցել է 3 253 մարդ:
«Համաշխարհային վազք»-ին մասնակցում է նաև մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Գիորգաձեն: Մասսայական մարզական միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է նաև ծանրամարտի միջազգային դաշնության պատվիրակությունը, նախագահ Տոմաշ Աիանի ղեկավարությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan