Կախեթիում «Ղվարելիի լիճ» հյուրանոցի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 16 մարդ
Կախեթիում «Ղվարելիի լիճ» հյուրանոցի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 16 մարդ,- այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։
Հյուրանոցում, որտեղ հանրահավաքը կազմակերպում է «Ազգային շարժում»-ը, իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ միկրոավտոբուսը լքել է հյուրանոցի տարածքը։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ միկրոավտոբուսում հյուրեր են եղել Ռուսաստանից։ Հանրահավաքի մասնակիցները երթուղայինի վրա ձվեր են նետել, ինչի հետևանքով իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև բանավոր բախում է տեղի ունեցել։
Ըստ տեղեկությունների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամները գտնվում են «Ղվարելիի լիճ» հյուրանոցում, որտեղ անցկացվելու է խնջույք։ Հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատում այս տեղեկությունը։ Երեկ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստեր այցը «Ղվարելիի լիճ», չի համապատասխանում իրականությանը, հյուրանոցում Լավրով ազգանունով հյուր չկա, և մինչ այժմ չի եղել։