Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է 27-ամյա երիտասարդ
Կախեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է 27-ամյա երիտասարդ

Կախեթիի շրջանի Թելավիի մունիցիպալիտետում ավտովթարի հետևանքով զոհվել է 27-ամյա երիտասարդ: Դեպքը տեղի է ունեցել Ռուիսպիրի գյուղում:

Ականատեսների փոխանցմամբ, երիտասարդ տղամարդը երթևեկում էր գերազանցված արագությամբ, երբ կորցրել է ղեկի կառավարումը և կողաշրջվել:

Վարորդը մինչև շտապ օգնության բրիգադի գալը տեղում մահացել է:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն: