Կախեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Վարակակիրների թիվը հասել է 94-ի:
Վարակ է ախտորոշվել Սիղնաղիի մունիցիպալիտետի Բոդբե գյուղի բնակիչ կնոջ մոտ: Նա երեկ դիմել էր Ծնորիի «Արքիմեդե» կլինիկային և անցել «ՊՇՌ» հետազոտություն: Վարակման ևս երեք դեպք է արձանագրվել է Թելավիում: Նրանք բոլորը գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Համաճարակաբաններն այժմ ուսումնասիրում են նրանց շփման շրջանակը:
Այժմ Կախեթիում երկու դպրոց ուսուցման առցանց ռեժիմում է: Մասնավորապես, Սիղնաղիի Էրիսիմեդի և Գուրջաանիի Վելիսցիխե գյուղերի հանրային դպրոցները: