Ծինանդալիում, «Ռեդիսոն քոլեքշն» հյուրանոցում այսօր անցկացվելու է Կախեթիի միջագային ներդրումային տարածաշրջանի համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 20 միջազգային և 150 վրացական ընկերությոուն:
Համաժողովն անցկացվում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության, Կախեթիի նահանգի և Կախեթիի շրջանային զարգացման գործակալության աջակցությամբ:
Միջոցառման կազմակերպիչների տեղեկությամբ, ֆորումի նպատակը պոտենցիալ ներդրողների համար Կախեթիի շրջանում առկա ներդրումային հնարավորություններին ծանոթացնելն է: Միջոցառման շրջանակներում քննարկվելու է Վրաստանի էկոնոմիկայի մրցունակությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակով:
Հյուրերին ողջույնի խոսքով դիմելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին և կառավարական գերատեսչության այլ ղեկավար անձինք: