Կախեթիում աղետից տուժած գյուղերի բնակչությունից երեք գործարան կստանա խաղող
Կախեթիում աղետից տուժած գյուղերի բնակչությունից երեք գործարան կստանա խաղող:
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի հրամանով, «Բերքի կառավարման ընկերություն» ՍՊԸ պետական ձեռնարկությունը պատրաստ է ընդունել աղետից վնասված խաղողը:
Նախարարությունից հայտնում են, որ խաղողը կվերամշակվի Ակուրիի, Ղվարելիի և Գուրջանիի վերամշակման գործարանների կողմից և անհրաժեշտության դեպքում կբացվեն այլ վայրեր:
Աղետի հետեւանքով Կախեթիում վնասվել է 4-5 հազար հեկտար, որից սպասվում է 15-20 հազար տոննա խաղող: Ինչպես նշել է խաղողահաքի շտաբի ղեկավար Լեւան Մեխուզլան, վնասված խաղողի գնումն ամբողջությամբ ապահովում է պետությունը: Ինչ վերաբերում է խաղողի գնին, ապա ռքածիթելին կգնեն 50 թեթրիով, իսկ սափերավին՝ մեկ լարիով:
«Աղետի հետեւանքով վնասված տարածքներում առկա են տարբեր աստիճանի վնասներ, որոշ տեղերում բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, մյուսներում ավելի լավ վիճակում է եւ կա 10-20 տոկոս վնաս: Առաջին փուլում բնակչությունը պետք է հանձնի կարկտահարված խաղողը: Բոլոր երեք քաղաքապետարաններից ակնկալում ենք մինչեւ քսան հազար տոննա խաղող: Կարկտահարված խաղողի գինը սահմանվել էր մեկ կիլոգրամի համար 0.50 լարի, իսկ սափերավիի համար՝ մեկ լարի», – ասել է Լեւան Մեխուզլան:
Թելավիի, Ղվարելիի եւ Գուրջաանիի մունիցիպալիտետների տասնյակից ավելի գյուղեր երեկ ուշ երեկոյան տուժել են կարկուտից եւ ուժեղ քամուց: Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին խաղողի այգիները և տարեկան մշակաբույսերը, արմատախիլ եղան ծառները և վնասվեցին էլեկտրահաղորդման գծերը և բնակելի տների տանիքները:
Տարածաշրջանում աղետի հետեւանքները հաշվարկելու համար հատուկ շտաբ է աշխատում: Բնակչությունը իշխանությունից օգնություն է խնդրում կարկտահարված խաղողի հանձնման հարցում: