Կախեթիում, աղետի հետևանքով տուժած բնակչությունը «Ալֆա» ապահովագրական ընկերությունից պահանջում է փոխհատուցել վնասը
Կախեթիում, աղետի հետևանքով տուժած բնակչությունը «Ալֆա» ապահովագրական ընկերությունից պահանջում է փոխհատուցել վնասը

«Վրացական ընտրություն» քաղաքական կուսակցությունը Թելավիում՝ «Ալֆա» ապահովագրական ընկերության գրասենյակի մոտ անցկացրել է ճեպազրույց:

Կուսակցության հիմնադիր Բեժան Գունավան նշել է, որ ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցել տուժած բնակչության վնասը:

Ապահովագրական ընկերության նկատմամբ դժգոհություն են հայտնել նաև տուժածները:

Նրանց հայտարարությամբ, հուլիսի 16-ին տեղի ունեցած աղետի հետևանքով ոչնչացել է նրանց խաղողի և դեղձի բերքը, նրանք ապահովագրական ընկերությունից պահանջում են կատարել պայմանագրով հաշվի առնված պարտականությունը, ինչպես նաև՝ բանկային արտոնություններ և վնասի փոխհատուցում:

«Վրացական ընտրություն» կուսակցությունը տուժածներին խոստացել է ինստիտուցիոնալ և դատական մակարդակով ցուցաբերել օգնություն:

«Ալֆա» ապահովագրական ընկերության ղեկավարությունը դեռևս մեկնաբանություն չի արել: