Կախեթիում՝ «Ղվարելիի լիճ» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է ակցիան, իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել տարածքից
Կախեթիում՝ «Ղվարելիի լիճ» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է ակցիան, իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել տարածքից։
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հյուրանոցում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ միկրոավտոբուսը լքել է հյուրանոցի տարածքը։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ միկրոավտոբուսում հյուրեր են եղել Ռուսաստանից։ Հանրահավաքի մասնակիցները երթուղայինի վրա ձվեր են նետել, ինչի հետևանքով իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև բանավոր բախում է տեղի ունեցել։
«Ղվարելիի լիճ» հյուրանոցի մոտ հանրահավաքը անցկացնում են «Ազգային շարժման» անդամները։
Ըստ տեղեկությունների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամները գտնվում են «Ղվարելիի լիճ» հյուրանոցում, որտեղ անցկացվելու է խնջույք։ Հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատում այս տեղեկությունը։ Երեկ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դստեր այցը «Ղվարելիի լիճ», չի համապատասխանում իրականությանը, հյուրանոցում Լավրով ազգանունով հյուր չկա, և մինչ այժմ չի եղել։